• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի կրթության և կրոնական հարցերի փոխնախարար Անգելոս Սիրիգոսի հետ

23 մարտի, 2022
Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի կրթության և կրոնական հարցերի փոխնախարար Անգելոս Սիրիգոսի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 23-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի կրթության և կրոնական հարցերի փոխնախարար Անգելոս Սիրիգոսի հետ։

Փոխնախարար Սիրիգոսի հետ դեսպանը քննարկել է կրթության և գիտության ոլորտում Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերություններն ընդլայնելու հեռանկարները։ Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Հունաստանի կառավարությանը՝ տարիներ շարունակ հայ ուսանողների համար կրթաթոշակներ հատկացնելու համար։ Միաժամանակ դեսպանը խոսել է նման կրթաթոշակային ծրագրերն ընդարձակելու հնարավորությունների, ինչպես նաև համալսարանների միջև համագործակցության ակտիվացման, գիտնականների փոխանակման ծրագրերի մասին։

Փոխնախարար Սիրիգոսը պատրաստակամություն է արտահայտել նշված ուղղություններում Հայաստանի հետ համագործակցությանը նոր թափ հաղորդելու հարցում՝ ընդգծելով, որ գիտակրթական ոլորտում Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության հնարավորությունները մեծ են։

Զրույց է ծավալվել նաև 2022 թ․ «Մեծ աղետի» 100-ամյակին նվիրված միջոցառումների մասին։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է տարվա ընթացքում դեսպանության կողմից իրականացվելիք մի շարք նախաձեռնություններին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: